211652_close_icon
views-count1270 դիտում article-date 10:34 19-08-2014

Օգոստոսի վերջին ՄԱԿ-ը պաշտոնական զեկույց կհրապարակի Ուկրաինայում մալազիական Boeing-ի կործանման մասին

Օգոստոսի վերջին ՄԱԿ-ը պատրաստվում է նախնական զեկույց հրապարակել Ուկրաինայում Մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing-777 օֆդանավի կործանման մասին: Այդպիսի հայտարարություն է արել ներկա պահին ՄԱԿ ԱԽ-ն նախագահող Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալլ Գրանտը: Գրանտը խոստացել է, որ զեկույցի հրապարակումը չի ուշանա: բրիտանացի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ զեկույցն արդեն լսել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը ներկայացրել է ՄԱԿ ԱԽ-ի՝ քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Օսկար Ֆերնանդես-Տարրանկոն: Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա-Լամպուր թռչող օդանավը խոցվել էր հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում: Օդանավում եղել էին 298 ուղևորներ, ովքեր մահացել են:

Նմանատիպ նյութեր