ԵՄ-ը դիտարկում է Իրանին որպես բնական գազի հեռանկարային մատակարար
ԵՄ-ը երկարաժամկետ հեռանկարում դիտարկում է Իրանից Եվրոպա բնական գազի արտահանման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրին, ինչպես նաև ԵՄ-ում կազմված ներքին փաստաթղթին:
«Իրանը առաջնահերթություն է ռուսաստանյան գազից անկախանալու դեմ ուղղված անհապաղ միջոցառումների հարցում և իրանական գազը կարող է փաստացի առանց որևէ դժվարության կարող է Եվրոպա հասցվել: Քաղաքական առումով Թեհրանի և Արևմուտքի միջև բացահայտ նշաններ են երևում»,-ասել է աղբյուրը, ով մասնակցում է ԵՄ էներգետիկ ռազմավարության աշխատանքներին: