211652_close_icon
views-count1552 դիտում article-date 22:52 24-09-2014

Համոզված եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին մեծ հաջողություններ են սպասվում. Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ իր թիմին վաղ է հանել հաշիվներից` չնայած «Լեսթեր»-ից կրած պարտությանը: Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում վան Գալի թիմը 3:1 հաշվով առջևելուց հետո համարձակվեց մրցակցին զիջել 3:5 հաշվով: Ներկայումս մանկունիանցիները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 12-րդ տեղը: «Հավանաբար, «Լեսթեր»-ի հետ խաղից հետո շատեր մեզ հանեցին հաշիվներից, բայց ես այլ կարծիք ունեմ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում բարձրակարգ խաղացողներ են հանդես գալիս: Բացի այդ մեր մարզիչը մեծ ուշադրություն է դարձնում ցանկացած մանրուքի: Այդ ամենը հաշվի առնելով, համոզված եմ, որ թիմին մեծ հաջողություններ են սպասվում»,-ասել է Ռունին:

Նմանատիպ նյութեր