«Յուվենտուս»-ը հետաքրքրված է «Պորտու»-ի 17-ամյա տաղանդի ծառայություններով
«Յուվենտուս»-ը հետաքրքրված է Պորտուգալիայի հավաքականի և «Պորտու»-ի 17-ամյա տաղանդավոր խաղացող Ռուբեն Նեվեշի ծառայություններով: Օրեր առաջ թուրինցիների մարզական տնօրեն Ֆաբիո Պարտիչին հատուկ ուղևորվել է Հոլանդիա, որտեղ Հոլանդիայի և Պորտուգալիայի երիտասարդական թիմերի խաղի ժամանակ հետևել է Նեվեշի ելույթին:
Չնայած իր տարիքին, Նեվեշը արդեն խաղային պրակտիկա է ստանում «Պորտու»-ի հիմնական թիմի կազմում և հայտավորվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումներին: