Հոսանքահարումից մահացած 28-ամյա երիտասարդն ամուսնացած էր և երեխա ուներ
Հոսանքահարումից մահացած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակիցը՝ 28-ամյա Դավիթ Կարապետյանը, ամուսնացած էր եւ երեխա ուներ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորապատի գյուղապետ Սամվել Բադալյանը:
Գյուղապետը նաեւ ավելացրեց, որ այլ մանրամասների տեղյակ չէ: Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:44-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի «ՄՌՈւ» գործարանում քաղաքացին հոսանքահարվել է, անհրաժեշտ է շտապօգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ պարզվել է, որ քաղաքացին գտնվում է էլ.սյան վրա և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել 1 մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Նորապատ գյուղում՝ քաղաքային հաշվառման քննական բաժանմունքի հարեւանությամբ գտնվող էլեկտրական սյան վրա աշխատանքներ իրականացնելիս Դավիթ Կարապետյանը հոսանքահարվել եւ մահացել է: