«Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից. տեսանյութ
Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Արսենալ»-ը Լոնդոնում 1:2 հաշվով զիջեց «Սաութհեմփթոն»-ին և դուրս մնաց խաղարկությունից:
Խաղասկիզբը հաջող դասավրվեց «զինագործների» համար, քանի որ արդեն 14-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը տուգանային ֆանտաստիկ հարվածով բացեց խաղի հաշիվը: Դրանից 6 րոպ անց հյուրերը 11 մետրանոցի իրավունք ստացան, որը անվրեպ իրացրեց Դուշան Տադիչը: Մինչ ընդմիջման գնալը Ռոնալդ Կումանի սաներին հաջոողվեց առաջ անցնել հաշվի մեջ: 39-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Նաթանիել Քլայնը: Խաղի մնացած ժամանակահատվածում վենգերի թիմին չհաջողվեց խուսափել պարտությունից:
«Արսենալ» - «Սաութհեմփթոն»` 1:2
Գոլեր` Սանչես 14' – Տադիչ 20' (11մ), Քլայն 39'