«Մանչեսթեր Սիթի»-ն դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից. տեսանյութ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին չի կարողացել հաղթահարել Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը: «Քաղաբնակները» սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել են «Նյուքասլ»-ին:
Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներից հաջորդ փուլի ուղեգրեր են նվաճել նաև «Տոտենհեմ»-ն ու «Սաութհեմփթոն»-ը:
«Մանչեսթեր Սիթի» - [b]«Նյուքասլ»[/b]՝0:2
Գոլեր՝ Աարոնս 6՛, Սիսոկո 75՛
[b]«Տոտենհեմ»[/b] - «Բրայթոն»՝2:0
Գոլեր՝ Լամելա 54՛, Քեյն 74՛
«Սթոք Սիթի» - [b]«Սաութհեմփթոն»՝[/b] 2:3
Գոլեր՝Նզոնզի 49՛, Դիուֆ 82՛ - Պելլե 6՛, 88՛, Լոնգ 30՛