Հերացի փողոցում BMW X5֊ը բախվել է «Լադա»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23֊ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հերացի փողոցում BMW X5 մակնիշի 34 MC 878 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Լադա» մակնիշի 90 DD 069 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1֊ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
ՃՈ աշխատակիցները պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի