Մենք բազմաթիվ սխալներ գործեցինք. Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լեսթեր»-ից կրած պարտությունից հետո չի թաքցրել իր հիասթափությունը: Հիշեցնենք, որ մանկունիանցիները վերոնշյալ խաղի ընթացքում մրցակցին հաղթում էին 3:1 հաշվով, սակայն համարձակվեցին 4 գոլ բաց թողել և պարտվել 3:5 հաշվով:
«Մենք բոլորս հիասթափված ենք: 3:1 հաշվով առջևելուց հետո մենք չպետք է պարտվեինք: Անհրաժեշտ էր գնդակ պահել և գործը հասցնել տրամաբանական ավարտին: Մենք բազմաթիվ սխալներ գործեցին և դրա համար խստագույն ձևով պատժվեցինք», - ասել է Ռունին: