211652_close_icon
views-count1899 դիտում article-date 12:37 12-10-2014

Մենք գործեցինք ինչպես մեկ բռունցք. Ռոբերտ Արզումանյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի հետ կայացասծ խաղից հետո հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին: «Մենք ապացուցեցինք, որ չնայած կադրային խնդիրների՝ մենք ունենք թիմ, որը պայքարում է միշտ և յուրաքանչյուր միավորի համար: Իհարկե, բարդ խաղ ստացվեց: Նման ուժեղ մրցակցի հետ խաղուն դժվար է նույնիսկ մեկ միավոր վաստակել: Բայց մենք ավելի մոտ էինք հաղթանակի, քան հյուրերը: Մենք գործեցինք ինչպես մեկ բռունցք: Ուրախ եմ, որ խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները ապացուցեցին, որ պատրաստ են փորձություններին»,-Արզումանյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր