Լևանդովսկին իր առաջին գոլն է խփել «Բավարիա»-ի կազմում. տեսանյութ
Մյունխենի «Բավարիա»-ին ընկերական հանդիպում է անցկացրել գերմանական երրորդ լիգայում հանդես եկող «Դույսբուրգ»-ի հետ:62-րդ րոպեին Մյունխենցիների կազմում իր նորամուտը գոլով է նշանավորել Ռոբերտ Լևանդովսկին: 68-րդ րոպեին «Դույսբուրգ»-ը վերականգնել է հաշվի հավասրակշռությունը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիա»-ին է միացել օրեր առաջ: Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին խաղացողը Գերմանիայի չեմպիոնների կազմ համալրել է ազատ խաղացողի կարգավիճակով:
[b]«Դույսբուրգ» - «Բավարիա»`1:1[/b]
Գոլեր` Շնելհարդ 69’ – Լևանդովսկի 62’
[b]«Բավարիա»:[/b] Շտարկե – Ռաֆինյա (Բաստա 79’), Բադշտուբեր (Վալտեր 86’), Ալաբա, Կոնտենտո (Շտայնհարտ 54’) – Հոյբերգ – Զիգերտ (Շվարց 46’), Շոլ (Էբերվեյն 46’), Գաուդինո, Բերնատ – Լևանդովսկի (Տոբիաս Շվայնշտայգեր 85’)