211652_close_icon
views-count836 դիտում article-date 16:07 22-09-2014

Հայաստանի սուպերգավաթի խաղը՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում

Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա 2014 թ. Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Բանանցի» և գավաթակիր «Փյունիկի» միջև: Մինչ այս թիմերը Սուպերգավաթի խաղարկությունում հանդիպել են 4 անգամ և բոլոր հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին»: 2005 և 2008 թթ. «Փյունիկը» հաղթել է 1:0, 2010 թ.՝ 2:0, իսկ 2011 թ.՝ 3:0 հաշվով: Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր