211652_close_icon
views-count940 դիտում article-date 19:47 20-02-2025

Հայաստանի Սուպերգավաթի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը հետաձգվել է առատ ձյան պատճառով

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որը նշանակված էր այսօր՝ փետրվարի 20-ին, հետաձգվել է: Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

««Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման անցկացումը դարձավ անհնար:

Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը վիճարկում են Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատ-Արմենիան»:

Նմանատիպ նյութեր