1439 դիտում
13:44 22-09-2014
Ութհազարամյա քաղաքակրթության բացահայտում. տեսանյութ
Մասիսի բլուր կոչվող տարածքն է: Բայց այստեղ միայն հնագետների վրաններն են գետնից բարձր: Առաջին անգամ պեղումներ են արել 1962-ին, տարածքը 1970-ականներին հարթեցվել է` հողին հավասարեցնելով մի ամբողջ քաղաքակրթության վկայություն: Սառցե դարաշրջանի ավարտին Արարատյան դաշտի տեղում մի մեծ լիճ էր: Ջրերի ցամաքելուց հետո Արաքս գետի ձախափնյա վտակների մոտ աստիճանաբար բացվում են բերքառատ հողեր, որտեղ էլ եղել են բնակատեղեր: Այդ ժամանակահատվածը թվագրվում է մ.թ.ա 8000 տարով: Սովորաբար բնակավայրերը շատ փոքր են եղել` մոտավորապես մինչև 3000 քառակուսի մետր, երկու երեք տասնյակ տներով: Մասիսի բլուր կոչվող հնավայրում հնագետները բացել են սովորականից շատ ավելի մեծ հուշարձան` 2 հեկտարից ավելի տարածք:
Պեղումնավայրում աշխատող հնագետները Կալիֆոռնիայի համալսարանի ու Հայաստանի հնագիտության ինստիտուտի մասնագետներն են: Եռամյա աշխատանքիցհետո կարող են փաստել` սա այն տեղն է, որտեղ ձևավավորվել է Հայաստանի վաղագույն քաղաքակրթությունը: Ովքե՞ր էին Արարատյան դաշտի առաջին բնակիչները, ինչպե՞ս էին ապրում: Պազվել է, որ մ.թ. ա. 8000 տարի առաջ մարդն այստեղ ապրել է թաց կավից պատրաստված շրջանաձև տներում:
Նեոլիթյան դարաշրջանի մարդու սնունդն էլ է եղել շատ պարզ, բայց օգտակար` կերել է ձուկ, կրիա, օգտվել է շատ բուսատեսակներից: Վաղ երկրագործական հասարակությունը քարե դարի մյուս ժամանակահատվածներից տարբերվում է նրանով, որ մարդն այդ ժամանակ ու այս տարածքում սկսում է ոչ միայն յուրացնել բնությունը, նաև վերարտադրել այն: Արարատյան դաշտում ապող նեոլիթցին նստակյաց է եղել, բայց և սիրել է շրջագայել: Պեղված աշխատանքային գործիքները սատանի եղունգ քարից են: Գործիքներն օգտագործվել են կաշի մշակելու և հագուստ պատրաստելու համար: Գործիքների հումքը ամբողջ Հայաստանի տարածքից է, սա խոսում է հնագույն երկրագործների ճամփորդությունների մասին: Օբսիդիանի երկագործական գործիքները գրեթե պաշտամունքային կիրառություն են ունեցել նեոլիթյան մարդու համար: Արշավախմբի բազմաթիվ բացահայտումներից մեկն էլ գերեզմանի բացումն էր:
Հնագույն բնակատեղին մեկ այլ կարևոր բան էլ է փաստում` Հարավային Կովկասում գրանցված առաջին երկրաշարժը հենց այստեղ է եղել: Հնագիտությունը ամենօրյա աշխատանք է, պատմությունը ամեն օր կրկին գրվող գիտություն. Արարատյան դաշտի մակարդարկից 270 սանտիմետր խորությամբ թաքնված 8 հազարամյա քաղաքակրթությունը կստիպի վերանայել Հայկական լեռնաշխարհում ապրած հնագույն մարդու մասին պատկերացումները:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33995]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1742 դիտում
11:36 09-03-2015
Քաղաքակրթության թշնամիները. տեսանյութ
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
766 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր