«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դաժան պարտություն կրեց «Լեսթեր»-ից. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 3:5 հաշվով զիջեց «Լեսթեր Սիթի»-ին:
Խաղասկիզբը բավականին հաջող դասավորվեց վան Գալի թիմի համար: Արդեն 16-րդ րոպեի դրությամբ հյուրերը 2:0 հաշվով առջևում էին հաշվի մեջ: «Մանչեսթեր»-ին առաջ մղեց Ռոբին վան Պերսին, իսկ այնուհետև դիպուկ հարվածով աչքի ընկավ Անխել Դի Մարիան: Բաց թողած գոլից հետո տանտերերին արագորեն հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Լեոնարդո Ուլլոան: 57-րդ րոպեին Անդեր Հերերան երրորդ գնդակն ուղարկեց «Լեսթեր»-ի դարպասը և թվաց, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին, սակայն տեղի ունեցավ հակառակը: Պրեմիեր լիգայի նորեկները Դեվիդ Նաջենթի գոլից հետո արագորեն կրճատեցին հաշիվը, իսկ 64-րդ րոպեին թիմի նորեկ Էստեբան Կամբիասոյի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Սակայն դրանով տանտերերը չբավարարվեցին և քիչ անց առաջ անցան հաշվի մեջ: 83-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով, երբ սեփական տուգանայինում կանոնները խախտելու համար կարմիր քարտ ստացավ Թայլեր Բլեկետը: Խաղի վերջնական հաշիվը 11 մետրանոց հարվածով ձևակերպեց Լեոնարդո Ուլլոան:
«Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ»`5:3
Գոլեր` Ուլլոա 57’, 83’ (11մ), Նաջենթ 62’, Կամբյասո 64’, Վարդի 79 - վան Պերսի 13’, Դի Մարիա 16’, Հերերա 57’