Մեզ դժվարին ժամանակաշրջան է սպասվում է. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվադրիոան Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Համբուրգ»-ի հետ կայացած խաղից հետո կարծիք է հայտնել, որ իր թիմը դեռ հեռու է օպտիմալ մարզավիճակից:
«Մեզ համար դժվար էր ներգրավել այդ խաղին, քանի որ դրանից երկու օր առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ էինք խաղացել: Երկրորդ խաղակեսում ավելի լավ գործեցինք, սակայն չկարողացանք օգտվել մեր շանսերից: Մեզ անհրաժեշտ է քրտնաջան աշխատել:Առջևում դժվարին ժամանակաշրջան է սպասվում»,-ասել է Գվարդիոլան: