Մեզ դժվարին խաղ է սպասվում. Կայացավ Խոակին Կապառոսի և Վահան Բիչախչյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նորվեգիա-Հայաստան խաղին ընդառաջ, այսօր Օսլոյում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Ասուլիսից հետո՝ Երևանի ժամանակով 20:30-ին, մեր հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Ուլևոլ» մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա մարտի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։
Կապառոսը ասուլիսի ընթացքում նշեց.«Մենք վերլուծել ենք մրցակցի խաղը և բնականաբար մեր վերջին խաղը: Սպասում ենք դժվարին խաղ, քանի որ Նորվեգիայի թիմում են հանդես գալիս երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ շուտով Նորվեգիայի հավաքականն աշխարհում մեծ դերակատարություն կունենա»:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում