2 խաղում 13 գոլը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք. Անչելոտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Դեպորտիվո»-ի նկատմամբ 8:2 հաշվով տարած հաղթանակը թիմի ներսում հիանալի մթնոլորտ տիրելու ապացույցն է:
«Մենք բարձրակարգ խաղացողների ֆենոմենալ համակցություն ունենք: Նրանք այսօր հիանալի համագործակցեցին միմյանց հետ: Մենք պետք է լուծենք խնդիրները, բայց միաժամանակ չպետք է միավորներ կորցնենք: Կարծում եմ, որ վերջին 2 խաղում 13 գոլը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք»,- ասել է Անչելոտին: