211652_close_icon
views-count1704 դիտում article-date 15:13 21-11-2022

Բռնցքամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը անցած ուղղու, սպասելիք մենամարտերի և նպատակների մասին․ EXCLUSIVElife.am

Օրերս Մոսկվայի Վեգաս սիթի հոլում կայացել է 55,3 քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը:
 
Դավիթը EXCLUSIVElife.am-ին մանրամասներ է ներկայացրել կայացած մրցույթից, խոսել անցած ուղու և սպասելիք նորությունների մասին:

«Նոյեմբերի 5-ին Մոսկվայի Վեգաս սիթի հոլում կայացած 59 քաշային կարգի մենամարտի առաջին ռաունդում նոկդաունդի եմ ենթարկել հակառակորդիս, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը տրվեց ինձ».- մեզ հետ զրույցում ասաց Դավիթը հավելելով, որ մրցակիցը ազգությամբ ադրբեջանցի Ալիյարովին էր։ Այս հաղթանակը Դավիթը նվիրել է զոհված եղբորը՝ Գրիշա Հակոբյանին, ընկերոջը՝ Անդրանիկ Ներսիսյանին և բոլոր զոհված զինվորներին:

Դավիթը պրոֆեսիոնալ մենամարտով զբաղվում է ավելի քան ութ տարի: Մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպվող առաջնություններին՝ Լոնդունում, Մոսկվայում և այլն: Եղել է ՍՆԳ չեմպիոն, պրոֆեսիոնալ ՊՐՈ ԲՈՔՍ վարկանիշի չեմպիոն:

«Եղել են մենամարտեր, որոնք սուդիայի անարդարության պատճառով պարտվել եմ, սակայն դա չի ընկճել ինձ, հակառակը արել եմ ամենը, որ հասնեմ մեծ և բարձր արդյունքների».- ասաց Հովհաննիսյանը:

Դավիթը այժմ մենամարտում է «Բաց ձեռքերով» մենամարտերում: Նա արդեն մեկ մենամարտ հաղթել է, ևս երկու մենամարտ հաղթելու դեպքում Դավիթին կտրվի գլխավոր մրցանակը՝ ոսկե մատանի:

«Ունեմ ցանկություն մասնակցելու Բեռնակլի կողմից կազմակերպված Տոպ դոգ համաշխարհային բաց ձեռքի մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում: Մարզիկներին և մարդկանց խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, և գնալ մինչև վերջ»:

Բռնցքամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը ծնվել և մեծացել է Գյումրիում։ Նրա մարզիչը եղել է Միլիտոս Մելքոնյանը։
2010-ին մասնակցել է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցաշարին զբաղեցնելով երկրորդ տեղը:
2010-13-ին եղել է հայաստանի հավաքականում։ Հայսատանի սիրողական բռանցքամարտի հայաստանի չեմպին է դարձել։ Որից հետո փոխչեմպիոն։
2013-ին մասնակցել է Հայաստանի առաջնությանը զբաղեցնելով 3-րդ տեղը, որից հետո ունեցել է դադար երկու տարի։
2015 թվականին ունեցել է առաջին պրոֆեսիոնալ մենամարտը, որը ավարտվել է հաջողությամբ:

31 ամյա Դավիթը ամուսնացած է: Կնոջ հետ հանդիպել է Մոսկվայում, որտեղ և ամուսնացել են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր