211652_close_icon
views-count3486 դիտում article-date 09:16 18-04-2022

«Իշխանության կողմից մեծաթիվ ուժեր այստեղ կուտակելը ցույց է տալիս՝ ճիշտ ճանապարհին ենք»․ Վանեցյան․ Aravot.am

«Յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան։ Մարդկանց այսօրվա հոսքն ու քանակը եւ իշխանության կողմից այսքան մեծաթիվ ուժեր այստեղ կուտակելը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- Ազատության հրապարակում կեսգիշերին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Գրում է Aravot.am-ը։

«Որպեսզի կարողանանք ուժերը խնայել, որոշ մասին առաջարկում եմ գնալ տուն ու հանգստանալ։ Ես մնալու եմ այստեղ, գիշերելու եմ։ Ինձ հետ եւս մի քանի հոգի։ Բայց պետք չի, որ բոլորս մնանք ու վաղը չկարողանանք գալ։ Մի մասին առաջարկում եմ գնալ տուն, հետո փոխել մյուսներին։ Մնալու ենք մինչեւ պայքարի ավարտը»,-հավելեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր