Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում հեթ-տրիկների քանակով հասավ Մեսիին
Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Վոլֆսբուրգի» հետ պատասխան [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/13/82233/]խաղում[/url] (3:0) Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Դա Չեմպիոնների Լիգայում հանդես գալու ընթացքում պորտուգալացու 5-րդ հեթ-տրիկն էր:
Այդ ցուցանիշով Ռոնալդուն հասավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին և նրա հետ կիսում է 1-ին տեղը մրցաշարի պատմության մեջ: