Բունդեսլիգա. «Բավարիա»-ն միավորներ կորցրեց հետնապահի հետ խաղում. տեսանյութ
Բունդեսլիգայի 4-րդ տուրի ամենամեծ անակընկալը գրանցվեց Համբուրգում, որտեղ տեղի համանուն թիմը մրցեց չեմպիոն «Բավարիա»-ի հետ: Չնայած նրան, որ Պեպ Գվարդիոլայի սաները մեծ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, այդուհանդերձ չկարողացան կոտրել առաջնության հետնապահի դիմադրությունը: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
4 տուրից հետո մյունխենցիները իրենց ակտիվում 8 միավոր ունեն, իսկ «Համբուրգ»-ը` 2 միավոր: