Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի հետաձգված խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Սուոնսի»-ին: Արդեն 11-րդ րոպեին հյուերին հաշվի մեջ առաջ մղեց Վիլֆրիդ Բոնին: Դրանից հետո «զինագործները» երկար ժամանակ չէին կարողանում բեկել հանդիպման ընթացքը: Այդուհանդերձ 73-րդ և 74-րդ րոպեներին Լուկաս Պոդոլսկիի և Օլիվյե Ժիրուի խփած գոլերից հետո «Արսենալ»-ը առաջ անցավ հաշվի մեջ: Թվում էր, թե Վենգերի թիմը երեք միավոր կվաստակի, սակայն 91-րդ րոպեին Ֆլամինիի ինքնագոլից հետո հաշիվը հավասարվեց:
31 խաղից հետո մրցաշարային աղյուսակում «Արսենալ»-ը 63 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:
«Արսենալ» - «Սուոնսի»` 2:2
Գոլեր` Պոդոլսկի 73’, Ժիրու 74’ – Բոնի 11’, Ֆլամինի 91’ (ինք)