211652_close_icon
views-count2847 դիտում article-date 15:53 13-08-2015

«Ուլիս»-«Շիրակ» հանդիպման մրցավարը որակազրկվել է երեք խաղով. տեսանյութ

Օգոստոսի 9-ին տեղի էր ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը: Չնայած որ «Ուլիս» ակումբի կողմից բողոք չի ներկայացվել հանդիպման 85-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական կոմիտեն և Մրցավարական բաժինը համատեղ դիտեցին խաղի տվյալ դրվագի տեսությունը և որոշեցին. 1. 3 մրցափուլով որակազրկել մրցավար Արթուր Սաֆարյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից՝ «Ուլիս» թիմի դարպասին անհիմն 11-մետրանոց նշանակելու համար (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 9): 2. Հանդիպման մրցավարին անհիմն բարձր գնահատելու համար 4 մրցափուլով որակազրկել հանդիպման տեսուչ Հ. Ներսիսյանին ՀՀ Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության խաղերից (կանոնակարգ մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին, կետ 17.1), հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր