«Շիրակ» - «ՈՒլիս» խաղից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը մոտ է ավարտին: Վաղը կայանալու են յոթերորդ տուրի երկու հանդիպումները, իսկ առաջին շրջանի վերջին երկու հանդիպումները տեղի կունենան մեկ օր ուշ:
Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Գյումրիում, ուր տեղի «Շիրակը» հյուրընկալելու է առաջնության միանձնյա առաջատար «ՈՒլիսին»:
Իհարկե սեփական հարկի տակ «Շիրակը» միշտ էլ խաղացել է կրկնապատկված եռանդով: Այնպես, որ մեր թիմին հեշտ մրցակցություն չի սպասվում չնայած նրան, որ «ՈՒլիսը» անցկացրած վեց խաղերից հինգում հաղթանակ է տոնել ևս մեկ հանդիպում էլ ավարտել ոչ ոքի արդյունքով:
«ՈՒլիսը» ընթանում է առանց պարտության, բացի այդ էլ մեր թիմը դեռ մրցակիցներին սեփական դարպասը գրավելու հնարավորություն չի տվել( մեր թիմի դարպասը խփած գնդակը Ռադե Դուգալիչի ինքնագոլի արդյունքն է): Բացի այդ «ՈՒլիսը» վեց անցկացրած խաղերից միայն մեկում(«Գանձասարի» հետ արտագնա խաղի մասին է խոսքը) չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:
Այսինքն բոլոր հնարավորությունները մենք ունենք հերթական խաղում հաղթանակի հասնելու համար:
Նախորդ առաջնությունում «Շիրակը» չորս անգամ հաղթանակի է հասել «ՈՒլիսի» նկատմամբ գնդակների 10-2 ընդհանուր տարբերությամբ: Բայց ներկայիս «ՈՒլիսը» լրիվ այլ թիմ է: Ընդ որում այսօր կայացաշ նախախաղային մարզմանը մասնակցեցին մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները: Հետևաբար «ՈՒլիսը» կադրային կորուստներ չունի: Իսկ ահա «Շիրակը» վաղվա խաղին չի կարող ներկայանալ մարտական կազմով: Որակազրկված է Անդրանիկ Բարիկյանը, իսկ թիմի ռմբարկու Ժան Ժակ Բուգուին դեռ չի ապաքինվել վնասվածքից և նրա մասնակցությունն էլ խաղին հարցականի տակ է:
Կա ևս մեկ գործոն, որը որոշակի առավելություն է տալիս «ՈՒլիսին»: Մեր թիմը հաշվետու խաղին նախապատրաստվելու համար մեկ շաբաթ ժամանակ է ունեցել, իսկ ահա «Շիրակը» սեպտեմբերի 17-ին գավաթի խաղարկության հանդիպում է ունեցել «Փյունիկի» հետ: Ու ընդ որում այդ խաղում պարտվելով գյումրեցիները կրեցին երկրորդ անընդմեջ պարտությունը՝ «Ալաշկերտին» 0:2 զիջելուց հետո:
Հուսանք, որ մեր ֆուտբոլիստները մեզ ուրախանալու հերթական առիթը կտան: Հաղթանակ «ՈՒլիսին»:
«ՈՒլիս» ՖԱ
Մամլո ծառայություն