211652_close_icon

Ինձ չի հետաքրքրում Մոուրինյոյի և Ռոնալդուի հարաբերությունները. Անչելոտի

views-count1527 դիտում article-date 23:22 19-09-2014
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, ըստ որոնց պորտուգալացի մարզիչը կապ չի պաշտպանում Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Հիշեցնենք, որ Մոուրինյոն հայտարարել է, որ «Ռեալ-ից հեռանալուց հետո չի հաղորդակցվել Ռոնալդուի հետ` այսինքն 2013 թվականի ամռանից: «Ես չգիտեմ, թե ինչ հարաբերություններ ունեն նրանք: Ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում: Դա անձնական հարց է և «Ռեալ»-ը այդտեղ ոչ մի կապ չունի: Մոուրինյոն հիանալի մարզիչ է, ով կարող է մարզել ցանկացած թիմի և ֆուտբոլիստի»,-նշել է Անչելոտին

Նմանատիպ նյութեր