Յուրգեն Կլոպ. Մոուրինյոյի խոսքերն ինձ չեն հետաքրքրում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է մեկնաբանել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, որը նշել էր, թե թիմերի միջև վերջին խաղում (0:0), լիվերպուլցիները ոչնչով աչքի չընկան:
«Դա ինձ չի հետաքրքրում: Խաղն ավարտվել է, ինչո՞ւ այն նորից քննարկել: Ինձ չի հուզում, թե ինչ են ասում խաղից հետո:
«Ինձ մի անհանգստացրեք նման հարցերով, մի գրամ անգամ դա ինձ չի հետաքրքրում: Հնարավոր չէ խաղից հետո հաղթել խաղը: Մենք 1 միավոր ենք վաստակել, դա լավ է, քանի որ դա ավելի շատ էր, քան` խաղից առաջ:
Մենք իդալական հանդիպում չանցկացրեցինք, բայց դա լավ փորձ էր, ահա և վերջ», ասել է Կլոպը: