Լուիս Էնրիկե. «Ինձ չեն հետաքրքրում Մոուրինյոյի և Գվարդիոլայի կարծիքները
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնում այլ մասնագետների կարծիքներին` Լիոնել Մեսիի վերաբերյալ:
«Ես չեմ լսել, թե Մոուրինյոն և Գվարդիոլան ինչ են ասել Մեսիի մասին: Դա ինձ չի հետաքրքրում:
Մենք գիտենք, թե ԶԼՄ-ները որքան ուշադրություն են դարձնում Մեսիին, գիտենք, թե Մեսին ինչքան մեծ նշանակություն ունի Կատալոնիայի և «Բարսելոնայի» համար:
Վստահ եմ, որ երբ ակումբն ու Մեսին հարկ համարեն, այդ ժամանակ էլ կանդրադառնան տարատեսակ լուրերին: Ես կցանկանայի, որ նա կարիերան ավարտեր այստեղ», ասել է Էնրիկեն: