Հունտելարը իր կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլ»-ում
«Շալկե 04»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելաարը իր կարիերան կարող է շարունակել Անգլիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը:
Անգլիական The Mirror պարբերականի տվյալներով՝ գելզենկիրխենյան ակումբը ցանկանում է իր խաղացողին տրանսֆերի հանել ձմռանը, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հոլանդացի ֆուտբոլիստը թիմից կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 մլն ֆունտ ստեռլինգ: