Մանուել Նոյերը ապահովագրել է իր ձեռքերը
2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն, աշխարհի լավագույն դարպասապահ Մանուել Նոյերը որոշել է 3 մլն եվրոյի դիմաց ապահովագրել իր ձեռքերը, հայտնում է Bild-ը:
«Բավարիա»-ի դարպասապահին այդ գումարը կվճարեն այն դեպքում, եթե նա լուրջ վնասվածք ստանա և չկարողանա շարունակել իր կարիերան: Թեթևակի վնասվածքների համար ապահովագրական ընկերությունը գումար չի վճարի ֆուտբոլիստին: