211652_close_icon
views-count752 դիտում article-date 13:19 09-09-2014

Գլխավորը արդյունքն է. Մանուել Նոյերը

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Եվրո 2016-ի ընտրական փուլում Շոտլանդիայի հավաքականի հետ կայացած խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնները Դորտմունդում 2:1 հաշվով ոչ հեշտ հաղթանակ տարան Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ: «Կարևորը այն է, որ մենք հաղթանակ տոնեցինք: Գերմանիայի հավաքականը թարմացրել է կազմը, և այդ պատճառով խաղի որակը երկրորդ պլան է մղվել: Ներկայումս գլխավորը արդյունքն է»,- աշխարհի լավագույն դարպասապահի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր