«Բավարիա»-ի 17-ամյա տաղանդը` «Յուվենտուս»-ի թիրախում
«Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել «Բավարիա»-ի 17-ամյա կիսապաշտպան Ջանլուկա Գաուդինոյին, ով մյունխենյան ակումբի կազմում դարձել է ընթացիկ մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը:
Թուրինցիները ցանկանում են խաղացողին իրենց կողմ ներքաշել, հաշվի առնելով, որ Գաուդինոյի պայմանագրի ժամկետը գերմանական թիմի հետ ավարտվում է 2015 թվականին: