Մարկո Վերատին` «Բավարիա»-ի թիրախում
Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր «Բավարիա»-ն աչք է դրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի վրա: Ինչպես հայտնում La Gazzetta dello sport-ը, գերմանական թիմի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Իտալիայի հավաքականի 21-ամյա խաղացողին:
Մյունխենյան ակումբը պատրաստ է տաղանդավոր ֆուտբոլիստի համար պայքարել միայն այն դեպքում, եթե Վերատին հրաժարվի նոր պայմանագիր ստորագրել ֆրանսիական ակումբի հետ:
Տեղեկացնենք, որ ՊՍԺ-ի հետ Վերատիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: