«Բարսելոնա»-ի ծագող աստղը` «Բավարիա»-ի թիրախում. տեսանյութ
«Բավարիա»-ն մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի ծագող աստղ Մունիր Էլ-Հադդադիին, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: 18-ամյա Էլ-Հադդադին համարվում է աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:
Ընթացիկ մրցաշրջանում նա փայլուն ելույթներ ունեցավ ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի մրցաշարում, իսկ այս ամռան ընթացքում իրեն լավ դրսևորեց «Բարսելոնա»-ի առաջին կազմում: