«Արսենալ»-ը մոտ էր Ռոնալդուին ձեռք բերելուն. Վենգերը
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ժամանակին իր ակումբը մոտ է եղել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը իրականացնելուն, երբ վերջինս հանդես էր գալիս Լիսաբոնի «Սպորտինգ»-ում: Ֆրանսիացի մասնագետը խոստովանել է, որ չստացված գործարքը իր մարզչական կարիերայի ամենամեծ անհաջողություններից մեկն է եղել:
«Ամենից շատ ափսոսւմ եմ, որ մենք այդքան մոտ էինք Ռոնալդուին ձեռք բերելուն, սակայն այդ գործարքը չկայացավ: Ամեմավատն այն է, որ նրան ձեռք բերեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Մինչ այժմ ափսոսում եմ, որ բաց թողեցինք նրա տեղափոխությունը իրագործելու շանսը»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Talksport-ը: