Վենգերը իր 600-րդ հաղթանակը տոնեց «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «ՔՊՌ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո մի քանի յուրօրինակ ցուցանիշ է գրանցել:
Այդ հաղթանակը Վենգերի համար «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում դարձել է 600-րը, ընդ որում դրանցից 400-ը գրանցվել է Պրեմիեր լիգայի շրջանակում: