Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով և մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել փորձառու դարպասապահին:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Իսպանիայի հավաքականի դարպասապահը դեմ չէ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու տարբերակին:
Հիշեցնենք, որ Կասիլյասը նախկինում հայտարարել էր, որ չի ցանկանում այլ ակումբ տեղափոխվել, սակայն վերջին շրջանում նա անհաջող խաղ է ցուցադրում, ինչը շատերը բացատրում են հոգեբաանական խնդիրներով: Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ատլետիկո»-ի հետ կայացած խաղի ժամանակ «Արքայական ակումբի» երկրպագուները սուլել էին փորձառու դարպասպահի հասցեին: