Մադրիդի «Ռեալ»-ի դարպաասպահ Իկեր Կասիլիասը իր կարիերան կարող է շարունակել «Արսենալ»-ում, հայտնում է El Confidencial-ը: 33-ամյա դարպասապահը վերջերս հանդիպել է «Արքայական ակումբի» ղեկավարների հետ և հայտնել է, որ ակումբում կմնա մինչև պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2015 թվականը:
Սակայն «զինագործների» կողմից Կասիլյասին ձեռք բերելու առաջարկը կարող է փոխել իրավիճակը: Նշենք, որ մոտակա ժամանակում «Ռեալ»-ը կհամալրվի «Լևանտե»-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասով: