Թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Ռոբին վան Պերսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
32-ամյա հոլանդացու գործակալը արդեն համապատասխան բանակցություններ է վարել կատալոնացիների հետ և այժմ մնում է ստանալ թուրքական ակումբի համաձայնությունը:
Ըստ տարբեր աղբյուրների, վան Պերսիի տրանսֆերը գնահատվում է 3 միլիոն եվրո:
Թուրքիայի առաջնության 10 խաղերում վան Պերսին դարձել է 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: