Կասիլյասը «Արսենալ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Իսպանիայի հավաքականի դարպասպահը լոնդոնյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Նշվում է, որ «զինագործները» ֆուտբոլիստին այնպիսի առաջարկ է արել, որից Կասիլյասը չի կարողացել հրաժարվել: Դարպասպահին առաջարկվել է 5 տարվա պայմանագիր և շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Կասիլյասը հանդիսանում է «Ռեալ»-ի սան: Նա ակումբում հանդես է գալիս 16 տարեկանից: Այդ ժամանակահատվածում դարպասապահը նվաչել է բոլոր հնարավոր տիտղոսները: Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյսը դարձել է աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն: