ՆԱՏՕ-ն որոշել է դուրս բերել Patriot ԶՀՀ-ները Թուրքիայի տարածքից
Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդեռլանդները կարող են մինչև 2014 թվականի վերջը Թուրքիայի տարածքից դուրս բերել 2013-ի հունվարին թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրները: Ենթադրվում է, որ հարցը քննարկվելու է Հարավային Ուելսում սեպտեմբերին տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ընթացքում:
Գերմանական Deutsche Welle ռադիոկայանի փոխանցմամբ՝ հրթիռային համալիրների դուրս բերումը Թուրքիայի տարածքից հիմնավորվում է նրանով, որ Սիրիայից քիմիական զենքի դուրս բերումից հետո այլևս կարիք չկա Թուրքիայի տարածքում այդ համալիրները պահելը: