2062 դիտում
20:00 17-09-2014
Ում թողտվությամբ է նախկին քաղավիացիայի պետն ունեզրկում մարդկանց. ձայնագրություններ․ forrights.am
Մեզ են դիմել սեփականությունը կորցրած ընտանիքներ, որոնք պնդում են, որ խաբեության եւ վաշխառության զոհ են դարձել: Նրանք մատնանշում են մի քանի անձանց եւ վստահեցնում, որ նրանց խմբակային գործունեության արդյունքում են հայտնվել փողոցում: Այդ անձինք են` ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, նրա սանիկ Վահե Վարդանյանը, փաստաբան Արտավազդ Այվազյանը, եւ «բրոկեր» Արտակ Մարտիրոսյանը:
Փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիները բազմիցս դիմել են ՀՀ նախագահին ու իրավապահ մարմիններին, սակայն խումբը գլխավորող Հովհաննես Երիցյանը շարունակում է անխափան իրականացնել իր գործունեությունը:
Ավելի քան 2 ամիս տեւած լրագրողական հետաքննության ընթացքում մենք զրուցեցինք խնդրում ներգրավված գրեթե բոլոր անձանց հետ, ով չէր խուսափում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, գտանք փաստաթղթեր եւ ձայնագրություններ:
Մենք կներկայացնենք տեղեկատվությունը հնարավորինս հանգամանալից եւ մատչելի` իրավապահներին եւ ընթերցողներին հնարավորություն տալով հասկանալ, թե ով եւ ինչ եղանակով է խաբեությամբ զբաղվել: Խնդրում ներգրավված անձինք շատ են,պատմությունները` տարբեր, ուստի մենք դրանք կներկայացնենք հաջորդաբար:
[b] Ինչպես Զինաիդա Մելիքյանը կորցրեց իր բնակելի խանութը [/b]
Այսօր 28-ամյա Զինաիդան եւ նրա ընտանիքի երեք անդամներն ապրում են իրարից անջատ` յուրաքանչյուրը բարեկամներից մեկի տանը: Մինչեւ 2014 թվականը ընտանիքը ապրում էր Աբովյան 38/1 հասցեում գտնվող բնակելի խանութում, որը նրանց է պատկանել դեռեւս 90-ականներից: Այս հասցեում գործել է կտորեղենի խանութ:
Զինաիդան բիզնես սկսելու նպատակով դեռեւս 2009 թվականին պարտքով գումար է վերցրել իր ծանոթ Քրիստինե Վարդանյանից` 16 հազար դոլար ամսեկան 10 տոկոսով: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել:
Տոկոսները կուտակվել են, եւ պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել:
Սակայն գրավի պայմանագիր կնքելու փոխարեն Զինաիդային համոզել են, որ շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքի, այլ կերպ ասած` տունը դարձնի իրեն պարտքով փող տված անձի անունով` որպես գումարի հետ վերադարձման երաշխիք: Նախ տունը ձեւականորեն վաճառում է ոմն Անուշ Գրիգորյանի, ով սակայն ամիսներ անց հետ է պահանջում իր գումարը եւ Զինաիդան սկսում է տոկոսով փող տվող մեկ այլ անձի փնտրել:
«Արտակ Մարտիրոսյանը տոկոսով փող տվող մարդկանց միջնորդն է, նա ինձ ծանոթացրեց Հովհաննես Երիցյանի հետ, ասաց` նորմալ մարդ է, փողը կտա 10 տոկոսով եւ եւս 10 տոկոս պիտի տաս որպես միջնորդավճար: Համաձայնեցի, վերցրեցի 100 հազար դոլար, Երիցյանն ասաց, որ ինքը Հայաստանում չի լինում եւ որ տոկոսները պիտի տամ իր սանիկին` Վահե Վարդանյանին»,- պատմում է Զինաիդա Մելիքյանը:
Դարձյալ գրավի փոխարեն կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, այս անգամ Զինաիդայի բնակելի խանութը Անուշ Գրիգորյանից անցնում է Հովհաննես Երիցյանին: Զինաիդայի խոսքով` ինքը երեք ամիս շարունակ ամսեկան 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, Վահե Վարդանյանը նրան առաջարկել է գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա:
«Վահեն ասեց` Երիցյանը վտանգավոր մարդ է, պիտի մայր գումարն ու տոկոսը տաս: Արտակին ու Վահեին ասացի` գտեք ուրիշ մեկին, ով ցածր տոկոսով կտա, եւ նրանք ինձ ծանոթացրեցին Արտավազդ Այվազյանի հետ»:
Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը եւ միջնորդավճարը տալու համար, Զինաիդան 127 հազար դոլար պարտք է վերցնում Արտավազդ Այվազյանից: «Արտավազդ Այվազյանը 5 տոկոսով էր ինձ տվել գումարը եւ խանութը կրկին շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում այս անգամ Հովհաննես Երիցյանից անցավ Արտավազդ Այվազյանին»,- ասում է Զինաիդա Մելիքյանը: 2012 թ-ին Արտավազդ Այվազյանը դիմում է դատարան` ընտանիքին Աբովյան 38/1 հասցեից վտարելու պահանջով:
«Պարզվեց, որ Երիցյանն ու Այվազյանը մտերիմներ են, նրանք ինձ միասին վստահեցնում էին, որ իրենց ապահովության համար են դիմել դատարան, թե խանութը ինձ հետ են վերադարձնելու, երբ ես վճարեմ պարտքն ու տոկոսը, բայց 2014 թվականին մեզ բռնի ուժով վտարեցին մեր խանութից, որտեղ մենք նաեւ բնակվում էինք»:
Մանրամասները՝ [url=http://forrights.am/?ln=1&id_=18&page_id=5]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4356 դիտում
21:06 13-07-2020
Արթուր Սաքունցն ունեզրկում է հորը․ Yerevan.today
3694 դիտում
11:11 03-03-2023
Լեզվի կոմիտեի թողտվությամբ, ԵՊՀ-ում տոտալ անգրագիտություն է խրախուսվում․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
790 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
673 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
874 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am