816 դիտում
15:24 17-09-2014
Դատապարտյալները սիրիահայերի հետ բնական կանաչ խոտ կարտադրեն
2007 թվականից Վերնիսաժում գործում է «Բանտային արվեստ» տաղավարը, որտեղ պարբերաբար ցուցադրվում ու վաճառվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները: Այս յուրօրինակ տաղավարը խթան է դարձել դատապարտյալների՝ անազատության մեջ օգտակար զբաղմունք ունենալու ու նաև բարոյական-հոգեբանական կապը ազատության հետ պահելու համար:
Սեպտեմբերի 16-ին տաղավար էր այցելել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը: Հիմնադրամի տնօրենի խոսքով` քրեակատարողական վարչության հետ համատեղ դատապարտյալների շրջանում ուսումնասիրվում և բացահայտվում են մասնագետներ, որոնց փորձն ու հմտությունը կարելի է կիրառել հետագա ծրագրերում: Վերջին կիսամյակում դատապարտյալների շրջանում զբաղվածություն են ունեցել մոտ 100 հոգի, որոնք հիմնականում ներգրավված են եղել քրեակատարողական հիմնարկներում գործող մեղվաբուծական, արհեստագործական, գյուղատնտեսական աշխատանքներում և հացի արտադրամասում:
Նա նշել է նաև, որ հիմնադրամն ունի մեծ պոտենցիալ, և պատիժը կրելու ընթացում դատապարտյալին հնարավորություն է տրվում մասնագիտություն ստանալ:
«Վերնիսաժի» «Բանտային արվեստ» տաղավարում դատապարտյալների աշխատանքից ստացված վաճառքի հասույթը, համաձայն դատապարտյալի հետ կնքված պայմանագրի, հատկացվում է նրա ընտանիքին կամ փոխանցվում է նրա հաշվեհամարին: Օրինակ` ձեռագործ գորգերից դատապարտյալի հասույթը կազմում է 3000 ՀՀ դրամ, համրիչներից՝ 1000 ՀՀ դրամ, ջութակներից` մոտ 5000 ՀՀ դրամ»,- տեղեկացրել է հիմնադրամի տնօրենը, նշելով, որ գները տատանվում են աշխատանքի որակից և չափսից կախված:
Խ. Տոնոյանի փոխանցմամբ` սիրիահայերի հետ համատեղ բնական կանաչ խոտի արտադրություն ծրագիր է իրականացվում (ամառ-ձմեռ), որտեղ էլ հիմնականում օգտագործվելու է դատապարտյալների աշխատուժը: Ընհանուր առմամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը նպատակ ունի զարգացնել քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտը, ու բացի դատապարտյալներին աշխատանքով ապահովելը` նպաստել նաև ծառայության աշխատակիցների մասնագիտական և դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
15:47 08-12-2014
Մոնղոլիայում կարտադրեն նանոտեխնոլոգիական «սմարթ-կտոր»
4056 դիտում
23:11 23-01-2015
Վլադիմիրում Mercedes կարտադրեն
1354 դիտում
12:27 02-09-2015
Իրանն ու Ռուսաստանը միասին ինքնաթիռների շարժիչներ կարտադրեն
Այս բաժնից
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10534 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am