Մոնղոլիայում կարտադրեն նանոտեխնոլոգիական «սմարթ-կտոր»
                        Մոնղոլիայում սկսել են արտադրել յուրահատուկ տեքստիլի տեսակ՝ ջրակայուն և փոշեկայուն կտոր: Նրա հատկությունները դրանով  չեն սահմանափակվում. Այն չի գունաթափվում արևի և քամու ազդեցությունից,  չի թրջվում անձրևից և ջրից, չի փչանում և պատռվում: 
Ավելին՝ այն նույնիսկ շնչող է: Այսպիսի հատկություններով ՝ այն ստացել է «սմարթ-կտոր»անունը: 
Կտորի արտադրության համար միավորվել են բրդի մաքրման «Էրդենետ-տեքս» և գիտատեխնոլոգիական «Էրդենետ-Քաշմիր» ընկերությունները: 
Դասախոս, գիտության և տեխնոլոգիաների դոկտոր Ռ.Մյադագմաան նման կտորի արտադրության մեթոդը ուսումնասիրել էր  2001-ից 2010թ-ններին Գերմանիայում, և այնտեղ էլ ստացել է հեղինակային արտադրության արտոնագիր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

