Պարզվել է Աբովյան քաղաքում առեղծվածային ու ողբերգական դեպքի հետևանքով մահացած եղբայրների ինքնությունը. նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մորն ուղղված նամակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի, նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բագրատ Մուրադյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած առեղծվածային ու ողբերգական դեպքի հետքերով մահացած եղբայրների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածներն են Աբովյան քաղաքում հաշվառված 52-ամյա Նորիկ Տեր-Աբրահամյանը և 46-ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանը։ Վերջիններս հայտնաբերվել էին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/29 հասցեում գործող սննդի կետի ներսում՝ առաստաղի մետաղական փողից պարանով կախված վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություններ, քանի որ մահացածներից Նեժդիկ Տեր-Աբրահամյանի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել էր նամակ՝ ուղղված մորը, որում մասնավորապես ասված է եղել. «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։ Այդ մասին տեղեկություն է տարածել նաև «Արմլուր» լրատվականը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հակված են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվելու է՝ արդյոք եղբայրները միասին են ինքնասպանություն գործել, թե մի եղբայրը ինքնասպանություն է արել, մյուս եղբայրը եկել, տեսել ու ինքն էլ է այդ քայլին դիմել։
Եղբայրները նաև, ըստ իրավապահներին հասած տեղեկությունների, ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել, այդ թվում պարտքեր, որի թիվը հասնում է մի քանի միլիոնի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող արագ սննդի կետում 2 քաղաքացի կա կախված։
Ժամանել էին ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։
Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել էին, և ահազանգով ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարները փորձում էին սննդի կետի դուռը բացել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ներսում 2 տղամարդու դի կար կախված, ովքեր հարազատ եղբայրներ են։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Կոտայքի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի վայր էր ժամանել նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։