1985 դիտում
11:44 17-09-2014
Ռուբեն Հակոբյանին կասկածում են իշխանության հետ գործարքի գնալու մե՞ջ. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է 3 կետերից կազմված իրենց պայմանը իշխանություններին, որը կատարելու դեպքում կհամաձայնեն մասնակցել քննարկումներին և փոխել Սահմանադրությունը:
Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ընդդիմությանը տալ վերահսկողական լուրջ լծակներ և 2016թ.-ի գարնանը համապետական ընտրություններ անել՝ բարեփոխված Սահմանադրությամբ:
«Այս կետերը լսելուց հետո ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը դուրս եկավ սրահից և ասաց, որ տրամադրությունն ընկել է: «Առավոտը» հարցրեց՝ դավաճանությո՞ւն եք համարում Ռուբեն Հակոբյանի այդ պայմանները, անակնկա՞լ էր սա ձեզ համար: նա պատասխանեց. «Հերթական անգամ ես տեսա, որ մեղկ ու կրակ է ազգս, քան որոշում կայացնողները»: Մեր հարցին՝ գործարքի կասկածնե՞ր ունեք՝ նա պատասխանեց. «Գործիչ կա, իշխանությունը վերարտադրում է, այդքան բան, ուրիշ ոչինչ»»,- գրում է թերթը և հավելում.
«Մեզ հետ զրույցում իշխանության հետ գործարքի մասին Ռուբեն Հակոբյանն ասաց. «Եթե մենք հստակ, փաստարկված ներկայացնում ենք իրավիճակը, ասում ենք՝ պայմաններ կան, որոնք այսօր խոսում են այն մասին, որ քեզ՝ իշխանություն, չի կարելի վստահել, այս պայմաններն իրականացնես՝ մենք կմտնենք քննարկման դաշտ, եթե դրանով մենք նպաստում ենք իշխանության վերարտադրմանը՝ ես այստեղ ձեռնպահ կմնամ: Շատ-շատ եմ կասկածում, որ այս մեր առաջարկությունները իշխանությունը կանի»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
12560 դիտում
19:13 02-01-2020
Ինչու՞ Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Հրանուշ Հակոբյանին՝ ոչ․ Գագիկ Համբարյան
1841 դիտում
11:15 19-04-2019
Փոխվել է շատ կարևոր բան՝ իշխանության լեգիտիմության վրա այս պահին ոչ ոք չի կասկածում․ «Առավոտ»
Այս բաժնից
1243 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»