211652_close_icon
views-count12605 դիտում article-date 19:13 02-01-2020

Ինչու՞ Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ Հրանուշ Հակոբյանին՝ ոչ․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/556195525225464]էջում[/url] անդրադարձել է Փաշինյանի և նրա կնոջ՝ Տավուշի մարզ այցի ժամանակ զինվորական համազգեստ կրելուն։ «Դեկտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել էին Տավուշի մարզի մի շարք համայնքներ... Շատերին մի հարց էր հետաքրքրում՝ ինչու՞ էին վարչապետը և նրա կինը զինվորական համազգեստներով՝ կամուֆլյաժներով... Իրո՛ք, հետաքրքիր է, թե ինչու՞... 2013 թ-ի հոկտեմբերին, երբ ՀՀԿ-ի կառավարության ներկայացուցիչները նույն զինվորական համազգեստներով մասնակցել էին կառավարության արտահերթ նիստին, արժանացան այդ ժամանակվա ընդդիմադիրների, իսկ նրանցից շատերն այժմյան կառավարության երկրպագուների ոչ թե քննադատությանը, այլև՝ ծաղրուծանակին... Հատկապես քննադատներին նյարդայնացրել էին բանակում չծառայած վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Տարոն Մարգարյանի, Արման Սահակյանի զինվորական համազգեստ կրելը... Ընդդիմախոսներն ուղղակի "ոչնչացրել" էին կին նախարարներին՝ Հրանուշ Հակոբյանին և Հասմիկ Պողոսյանին, ովքեր ևս կամուֆլյաժով էին եղել... Շատերի նման ինձ էլ բացարձակ դուր չեկավ, որ բանակում չծառայած և կին նախարարները, ովքեր բացարձակ կապ չունեին բանակի հետ, զինվորական համազգեստ էին հագնվել... Մինչև հիմա էլ այն կարծիքին եմ, որ բանակում չծառայած անձն իրավունք չունի զինվորական համազգեստ կրել... Սակայն հետհեղափոխական Հայաստանում, ինչպես տեսնում ենք, շատ նորմալ է դարձել, երբ բանակում չծառայած անձն, այս պարագայում վարչապետ Փաշինյանը և նրա կինը, զինվորական համազգեստ են հագնվում և նախկինում այդ արարքի համար նախկին իշխանությունների ներկայացուցիչներին հեգնող և քննադատողները հիմա ծպտուն չեն հանում... Հետաքրքիր է, ինչու՞ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին կարելի է կամուֆլյաժ կրել, իսկ, ասենք, Տիգրան Սարգսյանին և Հրանուշ Հակոբյանին՝ ոչ... Ստացվում է՝ այն ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է Փաշինյանին և նրա կնոջը... Այսինքն՝ վատագույն ավանդույթները շարունակվում են, բայց մեկ բացառությամբ՝ այդ ամենը քննադատողները դասվում են հակահեղափոխականների շարքին... Հ.Գ. Պարոն Փաշինյանը նաև մեծ հաճույքով կրկնօրինակում է Սերժ Սարգսյանի բնավորության այն գիծը, երբ հասարակության կողմից չընդունված և մերժված պաշտոնյային մինչև վերջ պաշտպանում և սատարում է՝ փորձելով բոլորին ապացուցել, որ նա է հարց լուծողը, այլ ոչ թե հասարակությունը... ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դրա վառ օրինակներն են...»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ այցից։

Նմանատիպ նյութեր