211652_close_icon
views-count1735 դիտում article-date 10:58 17-09-2014

Կիսելյովը խռովել է Հայաստանից. պատճառը հայտնի դեպքերն են. ՉԻ

«Մամուլում խոսվել է, որ Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքի՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի կողմից հիմնված «Գրիբոյեդով» ակումբի անդամները բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, խոսքը գնում էր նաև այդ ակումբի անդամ ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մասին, որը, համաձայն հրապարակումների, ստանում է մոտ 400 հազար դրամ աշխատավարձ,- գրում է «Չի»-ն և հավելում. «Չի» -ի հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն աշխատավարձ ոչ մի տեղից չի ստանում՝ «նույնիսկ քաղաքագետների միությունում չեմ ստանում, էլ ուր մնաց ուրիշ տեղից»: Խոսելով «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքների մասին՝ տեղեկացրեց, որ Կիսելյովը ամիսը մեկ անգամ այցելում է Հայաստան, ակումբի շրջանակներում քննարկումների մասնակցում, տեղի է ունենում մտքերի փոխանակում: Հմայակ Հովհաննիսկանը նաև անկեղծացավ, որ Կիսելյովը խռովել է Հայաստանից. պատճառը հայտնի դեպքերն են»: : Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր