Թե ինչպես Մխիթարյանը զգուշացվեց «սիմուլյացիայի» համար. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալ»-ի դարպասը: Առաջին խաղակեսում վիճելի դրվագ գրանցվեց Հայաստանի հավաքականի խաղացողի մասնակցությամբ: Մխիթարյանի նկատմամբ «Արսենալ»-ի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները, սակայն մրցավարը «սիմուլյացիայի» համար դեղին քարտ ցույց տվեց հայ խաղացողին: