Չեմպիոնների լիգան զգում է «Լիվերպուլ»-ի կարիքը. Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը համոզված է, որ Չեմպիոների լիգայում իր թիմի ներկայությունը այդ մրցաշարը ավելի գրավիչկդարձնի երկրպագուների համար:
«Մենք շատ ուրախ ենք, որ կրկին հանդես ենք գալու Չեմպիոնների լիգայում: 5 տարի առանց այդ մրցաշարի` դա «Լիվերպուլ»-ի նման ակումբի համար բավականին մեծ ժամանակահատված է: Մեր առաջին խնդիրը խմբային փուլի արգելքը հաղթահարելն է: Մենք մեծ պլաններ չենք կառուցում, պարզապես կտրամադրվենք առանձին վերցված խաղի վրա և կձգտենք հաղթել:
«Լիվերպուլ»-ը եվրոպական ֆուտբոլի մեծագույն ակումբներից մեկն է, և այդ պատճառով Չեմպիոնների լիգան զգում է նրա կարիքը»,-ասել է Ռոջերսը: